Գլխավոր

Մեր մասին

Գլոբալ Լոջիսթիքս ՍՊԸ-ն միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն է, որը տրամադրում է բեռնափոխադրումների և լոգիստիկայի բնագավառի ցանկացած ծառայություն տեղական և արտասահմանյան հաճախորդներին (ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին և անհատներին):

Մեր ծառայությունները ներառում են միջազգային բեռնափոխադրումներ (բեռնարկղերով, ավտոմեքենաներով, երկաթգծով և օդով), լոգիստիկա ու պահեստավորում, բեռի զննում անկախ դիտորդների միջոցով, մաքսային ձևակերպումներ (Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որոնք դուք կմատնանշեք):

Ոչ մի սահմանափակում բեռի չափսի, գտնվելու վայրի և վերջնակետի հետ կապված: Մեր մասնագիտացված աշխատակազմը հմուտ գործընկերների հետ միասին ձեզ օգտակար կլինի բիզնեսի այս ճյուղի բոլոր հատվածներում: Մեր նպատակն է հասնել կատարելության և աշխարհը “մոտ բերել” Հայաստանին:

Մեր ծառայությունները

ԾՈՎԱՅԻՆ / ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Ունենալով պայմանագրեր խոշորագույն ծովային ընկերությունների հետ մենք իրականացնում ենք ՑԱՆԿԱՑԱԾ երկրների միջև նավահանգստից-նավահանգիստ փոխադրումներ՝ համակցված համապատասխան ցամաքային փոխադրման և տերմինալի աշխատանքների հետ: Մենք տեղափոխում ենք ամբողջական և հավաքական բեռներ (FCL & LCL):

ԱՎԻԱ-ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Մենք արագ կազմակերպում ենք Ավիափոխադրումներ էքսպրես և ընդհանուր բեռների համար ցանկացած երկրների միջև՝ Ձեր հատուկ պահանջներին համապատասխան:

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Եթե ցանկանում եք Ձեր բեռը փոխադրել ԱՊՀ երկրներից Հայաստան և հակառակ ուղղությամբ Երկաթուղով, մենք Ձեզ կառաջարկենք մեր լավագույն գներն ու ծառայությունը:

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Մեր ուղիղ պայմանագրերը ավտոձեռնարկությունների հետ ապահովում են մեր և մեր հաճախորդների համար գին և ժամանակ խնայող բարձրորակ ծառայություն ցամաքով Եվրոպական, ԱՊՀ և Միջին Ասիական երկրների միջև ամբողջական և հավաքական բեռների փոխադրման համար:

Լիցքավորելով ձեր լոգիստիկ շղթան

Առաջ դեպի ապագա և գլոբալ կապեր — դուրս եկեք սահմաններից և հեղափոխեք Ձեր բիզնեսը: